ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բենզալցակայաններում խախտումների համար կփակցվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ. օրենքն ընդունվեց

Բենզալցակայաններում խախտումների համար կփակցվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ. օրենքն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչական 

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին 

օրենքների նախագծերի 

փաթեթը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 21:

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ  Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը:

 Այսպիսով նախագծով նախատեսվում է՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված 

նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերում թերլիցքավորում հայտնաբերելու 

դեպքում տնտեսվարողի բաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք

 տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ: Հեղուկ վառելիքի, սեղմված 

բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերը կունենան 

QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ստանալ տեղեկատվություն տնտեսվարողի մոտ 

կատարված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ:

  • Կիսվել: