երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Բանակցում ենք, որ գնային տատանումը չլինի բեռ  հասարակ սպառողի համար. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

Բանակցում ենք, որ գնային տատանումը չլինի բեռ հասարակ սպառողի համար. Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին

Մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի բարձրացում չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ գնային տատանումը չլինի այնպիսին, որը կլինի բեռ, կամ որը կլինի պրոբլեմատիկ թե՛ հասարակ սպառողի համար, և թե՛ տնտեսության»,- նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը եռակողմ է՝ Հայաստանի, Ռուսաստանի և «Գազպրոմ» ընկերության միջև։

Նա նաև հայտնեց, որ բանակցություններ են վարվում նաև այլ երկրներից գազ գնելու շուրջ. «Բայց ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք և հաշվի առնենք»։  

Հարցին՝ ի՞նչ է սպասվում ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում, Մհեր Գրիգորյանը նշեց՝ բացի այն բանից, որ բանակցություններն ընթացքի մեջ են, այլ բան հաղորդել չի կարող:

Դիտարկմանը, թե տնտեսագետները պնդում են, որ գազի գինը Հայաստանի համար մինչև ապրիլի 1-ը չի թանկանա, ուղիղ մեսիջ է, որ 2020 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողի համար այն կթանկանա, փոխվարչապետն ասաց. «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, դա կասվեր ուղիղ մեսիջով: Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է՝ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»:

  • Կիսվել: