հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բամբակ վաճառողների, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ գործիքակազմ չունենք. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Բամբակ վաճառողների, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ գործիքակազմ չունենք. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Մենք չունենք իրավական գործիքակազմ՝ լունապարկեր կազմակերպող անձանց գործունեությունը կասեցնելու համար, մենք չունենք գործիքակազմ՝ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նրան ի պատասխան՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. ՛՛Կան նշանավոր վայրեր, եւ պետք եղած դեպքում, այո, պետք է կետային անդրադառնանք այդ վայրերին, որովհետեւ եթե մեկը մի տեղ դրել է կրպակ, եւ մենք, ի վերջո, դա ապամոնտաժել ենք, ապա եթե որեւէ մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղում կրպակ դնել, ապա կես վայրկյանից պետք է դա ապամոնտաժվի: Այնպես չէ, որ գործիքակազմ չկա, պետք եղած դեպքում կարող ենք գտնել ելքերը՛՛:

  • Կիսվել: