հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ-ն քննարկում է բյուջեի լրամշակված նախագիծը

ԱԺ-ն քննարկում է բյուջեի լրամշակված նախագիծը

Խորհրդարանը քննարկում է 2022թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը։ Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 2023թ. պետբյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ։ Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։ ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատ՝ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով։

Ըստ Խաչատրյանի՝ հարկային եկամուտները չեն փոխվել, իսկ ընդհանուր եկամուտների թվի փոփոխությունը կապված է նախատեսված դրամաշնորհների հետ։

Նշենք, որ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

  • Կիսվել: