երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործի

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործի

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործի, հայտնում է «Ազատություն»-ը։
 
Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։
 
Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար, այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։
 
Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին է անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործի։

  • Կիսվել: