չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա. շարունակում են աճել աշխատավարձերը. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա. շարունակում են աճել աշխատավարձերը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:

«Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ»,-ասաց վարչապետը:

 Փաշինյանն ընդգծեց՝ շարունակում են աճել աշխատավարձերը, օրինակ՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34. 469 դրամով:

Նրա խոսքով՝  բարձրացման գծով էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման  գործընթացը:

«Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ այսօր ՀՀ-ում ստանում են ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում ունենք շարքային պայմանագրային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599 հազար դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը: Դա նախկինի համեմատ կրկնապատիկից առավել բարձրացում է»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: