կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել

Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել

ՀՀ բանկերում և փոխանակման կետերում այսօր՝ փետրվարի 7-ին ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.05 դրամով։

Արժևորվել է նաև ռուբլին, եվրոն էժանացել է։
 
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
 
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։
 
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 427.86 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`439 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։
 
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.33 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.40 դրամ, վաճառքը`4.50 դրամ։

  • Կիսվել: