երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարի տպագրվել է 38.3 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

Այս տարի տպագրվել է 38.3 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն

Այս տարվա տասն ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն.աճը 38.3 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս կտրոններով արձանագրված առեւտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առեւտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ:

Նաեւ այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:

Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը եւ ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»։

 

 

 

  • Կիսվել: