շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն, որ դետալները հայտնի չեն, վկայում է, որ կառավարությունը 10 անգամ չափում է, նոր անում․ Նախարարը՝ առողջության ապահովագրության ներդրման ձգձգման մասին

Այն, որ դետալները հայտնի չեն, վկայում է, որ կառավարությունը 10 անգամ չափում է, նոր անում․ Նախարարը՝ առողջության ապահովագրության ներդրման ձգձգման մասին

Այն հանգամանքը, որ դետալները դեռևս հայտնի չեն, վկայում է նրա մասին, որ կառավարությունը տասը անգամ չափում է, նոր ինչ-որ բան անում․ տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը կա, բայց ոչ նախագիծ կա, ոչ էլ նշվում է, թե ինչ հաշվարկներ են դրա տակ դրված։

«Չենք ուզում անել ու հայտարարել մի բան, որը շատ մանրակրկիտ չենք վերլուծել և ազդեցությունները չեն գնահատվել։ Հենց հիմա աշխատանքների մեջ ենք, Ֆինանսների նախարությունն ակտիվորեն ներգրավված է սրանում և աշխատում ենք մոդելի վրա՝ վերջնականացնելու»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ ունեն որոշակի տարբերակներ, որոնց շուրջ բանակցում են և հույս հայտնեց, որ երկու ամսվա ընթացքում կլինի վերջնական հավասարակշռված մոդել, որը հանրությանը կներկայացվի։

«Հայտարարել ենք, որ այս տարի ենք անելու, որովհետև երբեմն հարցեր կան, որոնք ունեն շատ շահառուներ։ Այս հարցն էլ ունի շատ կողմեր և ամեն մեկն ունի խնդիր և այդ խնդիրների վերջնականացման պարագայում ձգձգվող բարեփոխում ենք ունենում»,-ասաց նա։

  • Կիսվել: