ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Այն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք. Փաշինյան

Այն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք. Փաշինյան

Այն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն կա մասնագիտական մոդա հասկացություն, որ նրանք այդ մասին տեղեկանում են սոցիալական ցանցերից եւ այլն: Հիմա մենք բոլոր տեղերում, որ գնում ենք խոսում ենք IT ոլորտ, IT ոլորտ, բայց չենք էլ նկատում, որ այդ ոլորտն էլ է փոխվում: Ընդ որում, այլ մասնագիտություններ կան, որ 7-8 տարի առաջ թոփ մասնագիտություններ էին, բայց ներսում փոփոխություններ են լինում, որովհետեւ արհեստական բանականությունը գալիս եւ շատ մասնագիտություններ դուրս է մղում:

Դեպքեր կան, որ երբ ծրագիր գրող  մարդ էլ պետք չի: ԱԲ-ն գրում է ավելի լավ ծրագիր, քան մարդը կարող էր գրել, հետեւաբար, գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որ այն երիտասարդը, որ ընտրության առաջ է կանգնած՝ պետք է կամ մասնագետ դառնա, կամ մնա գյուղում, էս կոնֆլիկտը չլինի: Ինքը կարող է կրթություն ստանալ, մնալ գյուղում եւ բարձր վճարվող աշխատավարձ ունենալ բուսաբուծության, անասնապահության, անասնաբուժության, սննդի վերամշակման ոլորտներում եւ այլն»,-ասաց նա:

  • Կիսվել: