երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավինյանը ՏՏ ընկերությունում քննարկել է AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունները

Ավինյանը ՏՏ ընկերությունում քննարկել է AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունները

Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները՝ այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից լուսանկարներ հրապարակել:  
 
«Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին:
 
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն է, և նմանատիպ հանդիպումներն ու երիտասարդների կարծիքները լսելը ևս մեկ քայլ է դրան ուղղված»,- գրել է նա:
 
 

  • Կիսվել: