կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
11 ամիսների ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ գնացել Հայաստանից. Սանոսյան

11 ամիսների ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ գնացել Հայաստանից. Սանոսյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշում է, որ Հայաստանը բավականին լավ առաջընթաց ունի ավիացիայի ոլորտում. այս տարվա  11 ամիսների դրությամբ ուղևորահոսքը կազմել է 5 մլն 44 հազար մարդ: 

Սանոսյանն այս մասին ասաց դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Գյումրիի ու Երևանի օդանավակայանները միասին 5 մլն 44 հազար ուղևորի են սպասարկել,  եղել է ընդհանուր 40 հազար 971 չվերթ: Նախորդ տարի իրականցվել է 31 հազար 800 չվերթ, այսինքն՝ այս տարի մոտ 10 հազար չվերթ ավել է իրականցվել: Այդ թվի մեջ 34 տոկոսը կազմում են հայկական ավիաուղիների կատարած փոխադրումները, ինչը բացառիկ ցուցանիշ է: Նախորդ տարի այդ ցուցանիշը 24 տոկոս էր»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջապես  կա լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցող ընկերություն, որը 25 նոր էլեկտրամոբիլներով է աշխատում:

«Օդանավակայանն աշխատում է գերծանրաբեռնված: Մենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր գործընկերենրի հետ տևական ժամանակ է՝ քննարկում ենք մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ենթակառուցվածքային. նոր շենք-շինություններ, նոր ուղիներ, որպեսզի կարողանանք այս նոր հոսքը առանց հերթերի սպասարկել»,- առանձնացրեց նախարարը:  

Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, Սանոսյանը նշեց, որ 2023-ի 11 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումներն աճել են 7 տոկոսով, փոխարենը բեռնափոխադրումները նվազել են 18,5 տոկոսով: 

  • Կիսվել: