հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները

Ավարտին են հասցվել Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները։ Միջին նորոգման շրջանակներում իրականացվել են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։

Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4, Մ-1 միջպետական նշանակության ճանապարհները, Եղվարդ և Աշտարակ համայնքները։
 
Միջին նորոգման աշխատանքները կատարվել են «Լիլիթ-87» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: