Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
բոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ավարտվեց Հայաստանի ամենասպասված և սիրված փառատոններից մեկը՝ «Երևանի գինու օրեր»-ը կրկին համախմբելով հազարավոր հյուրերի Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օր շարունակ Երևանը լցված էր գինու, երաժշտության, մշակույթի և անմոռանալի հանդիպումների մթնոլորտով՝ ստեղծելով իսկական տոն քաղաքի սրտում։ Շնորհակալություն բոլոր գինեգործներին, գործընկերներին, կամավորներին և այցելուներին, ովքեր դարձան այս գեղեցիկ պատմության մի մասը։



