երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Աստծու չափ շնորհակալ ենք Ձեզ, կարևորը Դուք եք, ջուր չունենք, զատո` ասֆալտ ունենք». լոռեցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Աստծու չափ շնորհակալ ենք Ձեզ, կարևորը Դուք եք, ջուր չունենք, զատո` ասֆալտ ունենք». լոռեցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Տ-5-73 /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության 3,5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն դրամ, միջոցները հատկացրել է կառավարությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Այդ ճանապարհից օգտվող գյուղերից մեկում բնակիչ կանանցից մեկը դիմելով վարչապետին, ասաց. «Շատ մեծ գործ են արել, մեր շինարարներից մենք շատ գոհ ենք: Մենակ մի խնդիր մեր գյուղի համար՝ ջուր չունենք: Մեր գյուղի ջուրջբոլորը ջուր ունենք, գյուղը երկու հատ բասեին ունի, պետք է այնտեղ շատ ջուր մտնի: Ես երկու օր է Վանաձորից եկել եմ, ջուր չկա

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հաջորդ էլ ջրի հարցը պետք է լուծեն: Նա հետաքրքրվեց, թե ինչու ջրավազաններից ջուր չի հասնում գյուղ, եւ ստացավ պատասխան, որ ջրամբարը լցվող ջուրը սակավ է, նաեւ պետք է ջրաչափ դրվի: «Դե ձրի գործն էլ էդպես է լինում: Շատ ժամանակ ասում են՝ չհասկացանք, մեր սարերի ջրի համար փո՞ղ եք ուզում: Իրականում սարի ջրի համար չի փողն ուզվում, ուզվում է ջուրը սարից տուն դարձնելու համար»,-ասաց վարչապետը:

Գյուղացի մեկ այլ կին էլ դիմելով Փաշինյանին, ասաց. «Զատո ասֆալտ ունենք, գլխավորը դուք եք պարոն վարչապետ, որի համար Աստծու չափ շնորհակալ ենք ձեզ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: