հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշնանը կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը

Աշնանը կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պատրաստվում է Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթին: Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում այս տարվա սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կմրցեն անօդաչուներ պատրաստող թիմերը:

«Եթե այս մրցույթի լուծումը հետաքրքրություն առաջացնի, ճանապարհ կբացվի դեպի մեծ շուկա»,- վստահեցրել են կազմակերպիչները:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, Արտակարգ իրավիճակների ու Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների, Ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը:

 
 

 

  • Կիսվել: