շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է. պարզաբանում

Կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է. պարզաբանում

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է․ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների կողմից հնչեցված և աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին։

«Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով չպայմանավորել։ Հարկ է նշել, որ նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել և ներկայացվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը տարիքով պայմանավորված չի կարող լուծվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ։

  • Կիսվել: