հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աշխարհի 70 գիտնական, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար.Արշակյան

Աշխարհի 70 գիտնական, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար.Արշակյան

ՀՀ Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստին հանդես եմ եկել զեկույցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Ներկայացրել եմ ութ ուղղություններով՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկա/կիսահաղորդիչներ, քվանտային տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, ինչպես նաև կրթության, գիտության և արդյունաբերության աշխատանքային խմբերի գործունեությունը։

Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 70 գիտնականներ, ձեռներեցներ, ինժեներներ մեկտեղել են ջանքերը նշված հինգ ուղղություններով մշակելու և կառավարությանը ներկայացնելու առաջարկներ՝ նպատակ ունենալով օգնել նշված ուղղություններով արդյունաբերության զարգացմանը»:

  • Կիսվել: