շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱՍՀ նախարարը շրջել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ով

ԱՍՀ նախարարը շրջել է «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ով

«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքների ընթացքին և երեխաներին մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է հաստատություն։

Շրջայցին ներկա եղել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

Հաստատության աշխատակիցների հետ զրույցում նախարարը քննարկել է շենքային պայմաններին, երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։

  • Կիսվել: