երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ասացի Մեղրիի մանկապարտեզի վերանորոգումն ավարտվել է, պարզվեց՝ խնդիրներ կան. Փաշինյան

Ասացի Մեղրիի մանկապարտեզի վերանորոգումն ավարտվել է, պարզվեց՝ խնդիրներ կան. Փաշինյան

Մեղրիի մանկապարտեզը հերթական էպոպեան է. ես նախորդ անգամ հայտարարեցի, որ վերանորոգումն ավարտվել է, հետո Մեղրի կատարած այցի ժամանակ այցելեցի եւ տեսա, որ այնտեղ  բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք լուծել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես, սա եւս հանգեցնում է այն մտքին, որ մենք այնտեղ, որտեղ հիմնանորոգումներ ենք անում, շատ կարեւոր է ստանդարտների պահպանումը: Երկրորդը, այնտեղ, որտեղ 50/50 է՝ կառուցել նորը, թե վերանորոգել, միանշանակ պետք է գնալ նորը կառուցելու ճանապարհով, որովհետեւ հընթացս խնդիրներ են առաջանում: Եթե ստանդարտները չեն պահպանվում, խնդիրներ են առաջանում, և Մեղրիի մանկապարտեզը դրա օրինակներից մեկն է»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Մեղրիի մանկապարտեզի օդորակման սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքների համար:

  • Կիսվել: