Արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոս, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի:
Նախարարը նախ նշեց, որ 2023 թվականին պետբյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամ չափով, կամ ՀՆԱ-ի 3.1 տոկոսի չափով: Հաջորդող տարիներին 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի ՝ 2.5-3 տոկոս սահմաններում՝ մի կողմից ապահովելով ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ, մյուս կողմից նվազեցնելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ պարտքի մակարդակը:
Նախարարն ընդգծեց, որ 2018-ին Կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը կազմել է ավելի քան 78 տոկոս: Իսկ հաջորդ տարվա համար նախատեսվող մոտ 60 տոկոս չափը Կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում ու արդյունք համարեց: