երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով, որը բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին

Արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով, որը բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ի առաջին 9 ամիսների արտահանման դինամիկային:

Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար, որը պայմանավորված է.
Դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 6.4% արտահանման աճով՝ կազմելով 532.6 մլն ԱՄՆ դոլար:
Դեպի ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% աճով՝ կազմելով 19.9 մլն ԱՄՆ դոլար:
Այլ երկրներ (բացառությամբ ԵՄ երկրների)՝ 24.9% աճով՝ կազմելով 897.3 մլն ԱՄՆ դոլար:

Մինչդեռ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար: Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ, որը բացատրվում է «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով են կրճատվել, որը հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալների կրճատմամբ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում թեև գրանցվել է ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին և այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում:

  • Կիսվել: