շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին

Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին

Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է հայկական կոնյակ արտադրողների ապրանքների արտահանումը Մոսկվա, ինչպես նաև անդրադառնալով Լարսում կուտակումներին:

«Զբոսաշրջային մեծ հոսքեր ունեն իրենք Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, գուցե նաև Թուրքիա՝ չեմ կարող ասել: Այդ պատճառով, բնականաբար, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ կան, ավտոբուսներ կան, որի հետևանքով, այո՛, հերթեր կան: Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: