երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առողջապահությանը հատկացվող հաջորդ տարվա բյուջեն կաճի շուրջ 22%-ով

Առողջապահությանը հատկացվող հաջորդ տարվա բյուջեն կաճի շուրջ 22%-ով

Հայաստանի առողջապահությանն ուղղված բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով, այդ մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Առողջապահության համար ակնկալվում է, որ 2020-ի պետական բյուջեի նախագծով կտրամադրվի 109 մլրդ դրամ, դա շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումների համեմատ»,- նշեց Ջանջուղազյանը:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես խոսեց բյուջեի նախագծից ու ասաց, որ հաջորդ տարի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: «Առողջապահության ոլորտի բարեփոխման ընթացքում մեր խնդիրն այն է, որ առկա ռեսուրսների ու ներուժի շրջանակում ապահովենք քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնենք երաշխավորված անվճար բուժօգնության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև ծնելիությունն ու կյանքի միջին տևողությունը»,- հավելեց նախարարը։

  • Կիսվել: