կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Արտագես գյուղի սկզբնամասում իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդով բեռնատարներ, ամբարձիչ, վերամբարձիչներ։ Մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են, որ ավազակոպճային խառնուրդ դուրս բերելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունեն։

Ապօրինի արդյունահանման հաջորդ դեպքը բացահայտվեց դեկտեմբերի 14-ին: Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Զարթոնքից Արևիկ տանող ճանապարհին իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Ստացված տեղեկությունն իրացնելիս նշված վայրում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ ավազակոպճային խառնուրդ, ավազի լվացման կետ, ամբարձիչ, էքսկավատոր և բեռնատարներ, իսկ 500 մետր հեռավորության վրա տարբեր չափերի և խորության ջրափոսեր և թրթուրավոր էքսկավատոր կային։ Այս դեպքում ևս մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են ավազակոպճային խառնուրդի դուրսբերման, բեռնման ու տեղափոխման վերաբերյալ մանրամասներ։

  • Կիսվել: