շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Առանց մաքսատուրք հնարավոր կլինի ՀՀ ներմուծել մինչև 200 եվրո և մինչև 10 քաշով ապրանք

Առանց մաքսատուրք հնարավոր կլինի ՀՀ ներմուծել մինչև 200 եվրո և մինչև 10 քաշով ապրանք

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նվազեցնել ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմաքս ծավալը։

Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ: Այժմ այդ գումարը կնվազի մինչև 200 եվրո, իսկ քաշը՝ մինչև 10 կգ։

Ինչ վերաբերում է փոստային ծանրոցներին, ապա դրանց շեմն իջեցվել է մինչև 200 հազար դրամ և 31 կգ։ Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։

Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:

  • Կիսվել: