երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Առաջին ռեզիդենտ ընկերությունը՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում

Առաջին ռեզիդենտ ընկերությունը՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Ինժեներական քաղաք, որտեղ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի շրջանակում անցկացվող միջոցառումներին զուգընթաց Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում բացվել է նոր ռեզիդենտ ընկերություն՝ Hylink Technologies-ը։

Նախարարին դիմավորել են «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը, Hylink Technologies-ի տնօրեն Գագիկ Էվոյանը, որոնք նախարարի գլխավորությամբ ազդարարել են Hylink Technologies-ի հանդիսավոր նորամուտը Ինժեներական քաղաք՝ կտրելով կարմիր ժապավենը։

 

Hylink Technologies - 2.jpeg (243 KB)

Ներկայացնելով ընկերության գործունեությունը, տեսլականն ու ապագա ծրագրերը՝ Գագիկ Էվոյանը նշել է, որ մասնագիտացած են նորագույն հավելվածների, անվտանգության գործիքների (PKI, IPSEC, PKCS), ցանցային պրոտոկոլների (TCP/IP), իրական ժամանակում գործող ներկառուցված համակարգերի և անլար ու շարժական սարքերի հաղորդակցության համակարգերի մշակման մեջ։

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը շրջել է նորաբաց ընկերությունով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։
Բացման արարողությանը մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր։

Hylink Technologies- 4.jpeg (240 KB)

Այցի ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ինժենրական շաբաթվա 2-րդ օրվա ընթացքում բացված ցուցահանդեսով, ծանոթացել ներկայացված 17 ինժեներական ընկերությունների արտադրանքին ու ձեռքբերումներին։ Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցությանը։

Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել առանձին ձևաչափով հանդիպումներ ունենալ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները, լսելու առաջ քաշված խնդիրները և աջակցելու դրանց լուծման գործընթացում:

Hylink Technologies- 3.jpeg (240 KB)

 

Նախարարին է ներկայացվել նաև Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերը՝ «Բագրևանդ 21-ը», «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բակալավրիատի ծրագիրը, «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական ծրագիրը, Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված ծրագիրը և «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրը։

 Hylink Technologies- 5.jpeg (215 KB)

  • Կիսվել: