երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը․ Փաշինյան

Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը․ Փաշինյան

«Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը»:

Այս մասին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա այդ առումով նույնպես ՀՀ-ում էական փոփոխություններ կան և գործարարն ամեն օրվա հետ նոր իմիջ, նոր համարում է ձեռք բերում, մանավանդ այն համատեքստում, երբ տեսնում ենք, որ պետական բյուջեի եկամուտներն աճում են:

«Դրանք աճում են այն բանի շնորհիվ, որ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, տնտեսությունը խթանող որոշակի գործիքներ է կիրառում: Բայց անկախ ամեն ինչից, այդ հարկերը հավաքվում են առաջին հերթին նրա արդյունքում, որ կան ընկերություններ, գործարարներ, մարդիկ, ովքեր ստեղծում են ավելացված արժեք և օրենքի առաջ հստակ, պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունը:

Կարևոր է, որ մեր հանրությունն այս պատճառահետևանքային կապը վիզուալ տեսնի, դա է այն ճանապարը, որ մեր երկրում գործարարի իմիջը կփոխվի, որովհետև առանց գործարարության խթանման, առանց բիզնեսի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ այն, ինչ ուզում ենք անել՝ հնարավոր չի լինի իրականացնել: Մանավանդ, որ անցել են այն ժամանակները, երբ տնտեսությունը կառուցվում էր մարդկանց այս կամ այն իրավունքների շահագործման վրա: Ժամանակակից, ամենազարգացած ընկերությունները նրանք են, ովքեր սոցիալական պատասախանատվության երբեմն աննկարագրելի չափաբաժին են ներդնում իրենց գործունեության մեջ»,- նկատել է վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: