կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 տոկոսով բացառել սիգի որսը. Փաշինյան

Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 տոկոսով բացառել սիգի որսը. Փաշինյան

Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։  3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։

Վարչապետը հայտարարեց, որ պլանավորում են 2024 թվականին Սևան լճի ջրային պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով։

Նա ասաց, թե մի ձևակերպում կանի, որը, գուցե, տարօրինակ հնչի։

«Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է »,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: