կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջիկա ծրագրերի շարքում են մետրոյի ևս մեկ՝ միջանկյալ կայարանի կառուցումն ու 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը․ Տիգրան Ավինյան

Առաջիկա ծրագրերի շարքում են մետրոյի ևս մեկ՝ միջանկյալ կայարանի կառուցումն ու 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը․ Տիգրան Ավինյան

Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 
 
«Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։
 
Երեկ ՎԶԵԲ-ի 2022 թ. տարեկան ժողովի շրջանակներում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։
 
Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- գրել է Ավինյանը:
 

  • Կիսվել: