կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի․ դեսպան

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի․ դեսպան

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը նշել է, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:

  • Կիսվել: