հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առաջարկվում է պետական սեփականության մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կազմակերպել մրցույթի հիման վրա

Առաջարկվում է պետական սեփականության մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կազմակերպել մրցույթի հիման վրա

Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:

Անմաքս առևտրի խանութների կազմակերպման գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը և համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով: Առաջարկվում է անմաքս առևտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նախագծին:

  • Կիսվել: