ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը պետք է լինեն ՀՀ-ում գերնպատակ. Փաշինյան

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը պետք է լինեն ՀՀ-ում գերնպատակ. Փաշինյան

Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ։ Կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է: Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ:

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում գերնպատակ: Սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն, ու մենք սա անում ենք, ու մենք սա անելու ենք: Ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: