հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 14-ին Աստանա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրով կողմերը կազմավորում են ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ փորձի փոխանակման նպատակով քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

  • Կիսվել: