երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՊՀ երկրների վարչապետները մշակութային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել

ԱՊՀ երկրների վարչապետները մշակութային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիստի արդյունքներով այսօր կառավարությունների ղեկավարները հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին, որը մեզ կենտրոնացնում է միջմշակութային երկխոսության պահպանման ու զարգացման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման, մեր ազգային լեզուների զարգացման վրա»,-ասել է Օվերչուկը:
 
Նա նշել է, որ հայտարարության մի առանձին հատված վերաբերում է մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը:
«Կանցկացվեն հյուրախաղեր, կինոփառատոներ, ցուցահանդեսներ՝ ամենատարբեր մշակութային միջոցառումներ, որոնք հետագայում ևս կմոտեցնեն մեր երկրներն ու ժողովուրդներին»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:
 
Այսօր Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստը նվիրված է եղել երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման հարցերին:

  • Կիսվել: