ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անվճար պատվաստումներ գյուղատնտեսական կենդանիների համար. պետպատվերի շրջանակում մեկնարկում են համապետական կանխարգելիչ միջոցառումները

Անվճար պատվաստումներ գյուղատնտեսական կենդանիների համար. պետպատվերի շրջանակում մեկնարկում են համապետական կանխարգելիչ միջոցառումները

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկում են «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում պետական պատվերի ծրագրի» շրջանակներում սիբիրախտ, դաբաղ և էմկար (այլ կերպ ասած՝ խշխշան պալար) հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, հաջորդիվ կլինեն հանգուցավոր մաշկաբորբ հիվանդության և մյուս միջոցառումները՝ բրուցելոզի և լեյկոզի, տուբերկուլոզի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
«Պատվաստման միջոցառումներն իրականացվում են բացառապես ԱՆՎՃԱՐ՝ պետական պատվերի շրջանակներում։
 
Տարեկան կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները կկազմեն շուրջ 5 միլիոն հատ, իսկ ծրագրի բյուջեն, ներառյալ պատվաստանյութի ձեռքերումը, կկազմի 1.9 միլիարդ դրամ»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: