երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. գների տատանումներն ավելի մեղմ ու սահուն են. Մարտին Գալստյան

Անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. գների տատանումներն ավելի մեղմ ու սահուն են. Մարտին Գալստյան

ՀՀ–ի անշարժ գույքի շուկայում վաճառքի առումով բավականին լավ վիճակ է. կառուցապատողները կարողանում են բնակարաններ վաճառել, թեև ՀՀ կենտրոնական բանկը վերջին շրջանում բավականին զգուշավոր կանխատեսումներ էր արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այն հորիզոնում, որ մենք դիտարկում էինք ռիսկերը, արդեն որոշակի ժամանակ անցել ենք, և ռիսկերի մատերիալիզացիա տեղի չի ունենում։ Այսինքն` գների տատանումներն ավելի մեղմ ու սահուն են, ինչը բոլորիս շահերից է բխում»,– հայտարարեց ԿԲ նախագահը։

Նա հիշեցրեց, որ ֆինանսական կայունության ԿԲ հաշվետվության մեջ իրենք պարբերաբար նշում էին, որ հնարավոր է` լինի գների 20–30 տոկոս ճշգրտման ռիսկ։

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում անշարժ գույքի շուկայում, արձանագրել են 0.1 տոկոսանոց անկում։ Ընդ որում, Երևանում գների անկման որոշակի դանդաղում կա, իսկ մարզերում այս հանգամանքը կոմպենսացվում է եկամտահարկի վերադարձր ծրագրով»,–ասաց ԿԲ նախագահը։

  • Կիսվել: