հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ամուլսարում  բաց հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու. Բունիաթյան

Ամուլսարում բաց հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու. Բունիաթյան

Ամուլսարոնւմ մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու: Այս մասին իր ֆեյսբո Շիրակ Բունիաթյանը: 

Նա, մասնավորապես, նշել է.

՛՛Միքիչ երկրներից

Թե բա բնապահպան ակտիվիստները փակել են ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը ։
Նախ սկսենք նրանից, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իր չափով բնապահպան լինի։
Անտրամաբանական է երբ քեզ պահող ու սնող բնությունը պահպանելը պիտի այլ կերպ ընկալվի։

Բայց էստեղ կա այլ խնդիր։

Ախր ցավոք էս արագ զարգացող աշխատում ամենուր կա բնապահպանական խնդիրներ և ցանկացած գիտական նոր ձեռքբերում հենված է բնության և ռեսուրսների օգտագործման վրա։
Եվ հիմա միտումնավոր ԱՄՈՒԼՍԱՐԸ ներկայացվում է գոյություն ունեցող այդ խնդիրներից մեկը, որոնց թվում է թե մարդկությունը ստիպված հարմարվել է։

Բայց պիտի հակադարձենք ու լռեցնենք ձեզ, մեր փաստերով ու հիմնավորումներով։
Նախ սկսենք նրանից, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ուղղակի բնապահպանական խնդիր չի և ամենևին էլ պետք չի ոչխար ձևանալով խնդիրը տեսել միայն այդ տիրույթում ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկը որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։
Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Հայաստանի մաքուր ջրերի սիրտն է։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտով են հոսում Հայաստանը գրեթե ծայրից ծայր անցնող Արփա և Որոտան գետերը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկ համայնքի բնակիչների խախտված իրավունքների հարցն է։
Հասկանալով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց բնակավայրում ունեն հստակ ամրագրված տնտեսական ճյուղ, ( հանքաջրաբուժություն և զբոսաշրջություն) և այն շուրջ 70 տարի զարգացնելով չեն պատրաստվում զիջել իրենց տնտեսական անկախությունը , միտումնավոր դուրս են մնացել հանրային լսումներից։ Այդպիսով հաշվի չի առնվել ջերմուկցու կարծիքն ու իրավունքը։

Ջերմուկ համայնը դրանից հետո հանրաքվեով վերահաստատեց, որ չի պատրաստվում զիջել իր տնտեսական ուղին և հարմարվել պարտադրվող հանքարդյունաբերությանը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Սևանի խնդիրն է։

ԱՄՈՒԼՍԱՐԻ հենց միջով է անցնում Որոտան - Արփա թունելը և հասնում ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտին գտնվող Կեչուտի ջրամբար, որտեղից էլ զուլալ ջրերը Արփա - Սևան թունելի միջոցով սնուցում են Սևանը։

ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու ։

Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված և վարչապետ Փաշինյանի կողմից երաշխավորված ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների փորձաքննության արդյունքները և ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը ։
Գրոմովյան հետազոտությունների մասին էլ չմոռանանք ։

ԱՄՈՒԼՍԱՐԻ առաջացրած խնդիրը մեքենայի արտանետումների հետ համեմատելը խոսում է իրավիճակին չտիրապետելու մասին, որը աղետաբեր է լինելու բոլորիս համար։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ՛՛:

  • Կիսվել: