շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ամուլսարի շահագործման մեկնարկի համար 250 մլն դոլար է անհրաժեշտ. Պապոյան

Ամուլսարի շահագործման մեկնարկի համար 250 մլն դոլար է անհրաժեշտ. Պապոյան

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի համար 250 մլն դոլար է անհրաժեշտ։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ 100 մլն դոլարն ընկերությունն արդեն իսկ կարողացել է գտնել, իսկ 150 մլն դոլարը ցանկանում են հայաստանյան բանկերից վերցնել։
 
«Այստեղ նաև պետական աջակցության ակնկալիք կա։ Էկոնոմիկայի նախարարությունը հիմա պատվիրել է աուդիտ, որի արդյունքներով պարզ կլինի` մենք կմտնե՞նք դրա տակ, թե՞ ոչ, կամ, միգուցե, Ամուլսարի ղեկավարությունը փնտրի ֆինանսավորման այլ աղբյուր»,– ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ հանքի բուն շահագործումը կսկսվի 2025 թ. 3–րդ եռամսյակում, որի արդյունքում մեր երկրի ՀՆԱ–ն ավելի բարձր կլինի։

  • Կիսվել: