ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ամփոփ ուղեցույց՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ

Ամփոփ ուղեցույց՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ

2024 թվականի հարկային տարվա եկամուտների հայտարարագրումը պետք է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Հայտարարագրման գործընթացի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն, տարբեր ձևաչափերի կիրառմամբ, շարունակում է իրազեկման աշխատանքները՝ ֆիզիկական անձանց հետ ուղղակի հանդիպումներից մինչև անհրաժեշտ տեղեկատվության տարածում լրատվական տարբեր ձևաչափերով։

Ստորև ներկայացնում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ամփոփ ուղեցույց՝ համապատասխան ենթաբաժիններով։

Այո´, պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և․․․

  • 2024 թ. եղել եք վարձու աշխատող,
  • 2024 թ. քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ,
  • 2024 թ. ներկայացրել եք հայտարարագիր, ապա 2025-ին ևս պետք է ներկայացնեք,
  • 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել եք պետական /համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն,
  • 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել եք 2023թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ,
  • 2024 թ. ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել եք իրական շահառու,
  • 2024 թ. ընթացքում ստացել եք 20 մլն. դրամ կամ ավելի փոխառություն,
  • Բնակվում եք ՀՀ-ում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում,
  • 2024 թ. աշխատել եք թեկուզ մեկ ամիս,
  • Գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում,
  • 2024 թվականին աշխատել եք և 2025 թվականին գտնվում եք արտերկրում (2024 թվականին հանդիսացել եք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի),
  • Աշխատում և բնակվում եք արտերկրում:

Ո´չ, պետք չէ ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե․․․

  • Չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ,
  • ՀՀ քաղաքացի եք, բայց ՀՀ ռեզիդենտ չեք,
  • Անչափահաս եք,
  • Բանկային հաշվին ստացել եք փոխանցումներ, այդ թվում՝ արտերկրից և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
  • 2024 թվականին ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
  • 2024 թվականին ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
  • ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եք և ՀՀ քաղաքացի չեք,
  • 2024 թվականին անշարժ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացել եք եկամուտ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
  • Միայն կենսաթոշակառու եք և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
  • Հաշվառված եք որպես անհատ ձեռնարկատեր և մյուս հիմքերով հայտարարատու չեք։

Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ´ են հայտարարագրման

  • Աշխատավարձ,
  • Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց ստացված (այդ թվում՝ արտասահմանից) եկամուտներ,
  • Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ,
  • Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտներ,
  • Բանկային ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացված եկամուտներ,
  • Շահումները (խաղատների, տոտալիզատորների, վիճակախաղերի շահումները),
  • Վարկեր,
  • Բոլոր տեսակի նպաստները, ինչպես նաև ալիմենտները,
  • Կենսաթոշակներ, հաշմանդամության կամ զինվորական թոշակներ, կրթաթոշակներ և այլն։

Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ ՉԵ´Ն հայտարարագրման

  • Սեփական հաշիվների միջև փոխանցված գումարներ,
  • Համավարկառուի կողմից վարկի վերաբերյալ տվյալներ,
  • Վճարային տերմինալից կամ բանկում ձեր կողմից ձեր հաշվին մուտքագրված գումարներ,
  • Վերադարձված պարտքի գումար,
  • Տարբեր տարիներին կուտակված խնայողություններ,
  • Անշարժ ու շարժական գույք,
  • ԱՁ-ի եկամուտներ։

Միանվագ ստացված մինչև 300 000 դրամ եկամուտ, որը ենթակա չէ հայտարարագրման

  • Նվիրատվությամբ ստացած գույք կամ դրամական միջոցներ (այդ թվում՝ արտերկրից ուղարկված), եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է,
  • Ժառանգությամբ ստացված գույք, եթե միանվագ ստացված գումարը  (այսինքն՝ գույքի արժեքը) 300 000 դրամից պակաս է,
  • Ստացված փոխառության գումարները, եթե միանվագ ստացված գումարը պակաս է 300 000 դրամից,
  • Գույքի օտարումից ստացված չհարկվող եկամուտները, եթե այդ գումարը պակաս է 300 000 դրամից,
  • Անհատույց ստացված չհարկվող եկամուտները, եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է:

Ի գիտություն

  • Վերոթվարկյալ բոլոր դեպքերում, եթե մեկ գործարքի շեմը կազմում է 300 000 դրամ կամ ավելի, ապա այդ եկամուտները հայտարարագրվում են։
  • 300 000 դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

Օգտակար հղումներ՝

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 1

Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 2

Հաճախ տրվող հարցեր հայտարարարագրման վերաբերյալ | Մաս 3

Ամփոփ ուղեցույցն՝ այստեղ։

  • Կիսվել: