կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն և գործընկերներն աջակցում են Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխելու էլեկտրաէներգիայի շուկան

ԱՄՆ ՄԶԳ-ն և գործընկերներն աջակցում են Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխելու էլեկտրաէներգիայի շուկան

ԱՄՆ ՄԶԳ-ն և գործընկերներն աջակցում են Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխելու էլեկտրաէներգիայի շուկան:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը շնորհավորում է Հայաստանի կառավարությանը՝ Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: Հայաստանը բացում է էլեկտրաէներգիայի իր շուկան մասնավոր հատվածի մրցակցության և ներդրումների համար՝ սպառողների ընտրությունը դիվերսիֆիկացնելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը բարելավելու նպատակով: Բարեփոխված շուկայի արդյունքում հայաստանցիները կունենան կայուն էլեկտրաէներգիա՝ մրցակցային գնառաջարկով։

«Եթե Հայաստանն ավելի շատ հենվի սեփական էներգետիկ ռեսուրսներ վրա, ապա ավելի լավ կկարողանա վստահելի ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին և հնարավորություններ բացել ոլորտում օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելացման համար», - իր ելույթում նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

Երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը՝ Հայաստանի հետ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հիմնական նպատակներից է։

  • Կիսվել: