կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները. որոշում

Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները. որոշում

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝  Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի  հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Որոշման ընդունման արդյունքում՝ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով:

  • Կիսվել: