հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի մոտ 150 մլն խմ ռուսական գազ

Ադրբեջանական SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի մոտ 150 մլն խմ ռուսական գազ

SOCAR ադրբեջանական նավթային պետական ընկերությունը «Գազպրոմ էքսպորտ» ռուսական ընկերության հետ պայմանագրի համաձայն, Հայաստան կտեղափոխի մինչև 150 մլն խմ ռուսական գազ։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը,  գրում է EADaily-ն։

«Գազպրոմ էքսպորտը» հայտնել է, որ SOCAR-ի հետ կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ռուսական գազի փոխադրման մասին, որը թույլ կտա շարունակել մատակարարումները Հայաստանի սպառողին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գլխավոր գազատարի պլանային նորոգման աշխատանքների ընթացքում։

«Նորոգման աշխատանքները կտևեն մոտ երեք շաբաթ։ Պայմանագրով նախատեսվում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրում»,-հայտնել է Ահմեդովը։

Դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին գործելու է մինչ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը:

  • Կիսվել: