550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձի վարկ է հետաձգվել․ ԿԲ նախագահ
Հայաստանյան բանկերը մոտ 1.3 տրիլիոն դրամի չափով վարկային վճարումներ են հետաձգել: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ հետաձգել են 550 հազար ֆիզիկական անձի և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում: Այդ վարկերի մասով ընդհանուր մոտ 100 միլիարդ դրամի վճարումներ են հետաձգվել:
Ըստ Մարտին Գալստյանի, Կառավարության օժանդակության ծրագրերից մեկը վերաբերում է գյուղատնտեսության օժանդակության ծրագրին, և բավարարված վարկային հայտերի ծավալը 2-րդ միջոցառմամբ կազմել է մոտ 17 մլրդ դրամ:
Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն, բանկերը խնդրահարույց վարկերի շոշափելի աճ չունեն:


