կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի համար

45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի համար

Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար ՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց։ Որոշումն ընդունվեց այսօրվա նիստի ժամանակ։

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը նշեց, որ այսպիսով կհաստատվի մոնիթորինգային ծրագրի կատարման ժամանակացույցը։

Ըստ նրա` ծրագրի նպատակն է հսկողություն սահմանել ՀՀ–ում արտադրված և արտահանվող բուսական ծագման մթերքի վրա` պարզելու պեստիցիդների, նիտրադների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը։

«Այդ ուղղությամբ ՀՀ–ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ–բանջարեղենների համար։ Այս ծրագիրն արդեն իսկ ներառելու է ամբողջ հանրապետությունը»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում արտադրվող մթերքի որակը ավելի կբարձրանա, ու այն ավելի մրցունակ կդառնա։ Բացի այդ, որակ ապահովող տնտեսվարողներին ՀՀ կառավարությունը կարող է հետագայում համապատասխան օժանդակություն տրամադրել։

  • Կիսվել: