չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
40 մլն դոլարի ներդրում. ուղենշային պայմանագիր Mega Trade-ի և ԱՄԷ առաջատար բրենդ Emarat-ի միջև (տեսանյութ, լուսանկարներ)

40 մլն դոլարի ներդրում. ուղենշային պայմանագիր Mega Trade-ի և ԱՄԷ առաջատար բրենդ Emarat-ի միջև (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների առաջատար էներգետիկ ընկերություններից մեկը՝ Emirates Petroleum Company PJSC (Emarat)-ը, որը ԱՄԷ վառելիքաէներգետիկ մանրածախ ոլորտի երկարամյա վստահելի լիդերներից է, ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի առաջատար վառելիքաէներգետիկ ընկերություններից մեկի՝ MegaTrade-ի հետ, որն էլ հանդիսանում է SIL Capital-ի բազմազան պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը։ Պայմանագիրը հնարավորություն կտա, որ միջազգայնորեն ճանաչված Emarat բրենդը առաջին անգամ ներկայացվի Հայաստանում։

Համաձայնագրի շրջանակում MegaTrade-ը Emarat-ի հետ համագործակցությամբ կզարգացնի և կգործարկի Emarat բրենդով սպասարկման կայանների համապետական ցանց։ Այս կայանները կհամաատասխանեն վառելիքի որակի, առողջապահության, անվտանգության և օպերացիոն գերազանցության միջազգային չափանիշներին՝ սահմանելով նոր նշաձող Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։

  • Կիսվել: