2025 թվականի համար պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են․ Ֆինանսների նախարար
2025 թվականի համար ընդհանուր պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական աշխատողների պարգևավճարները կազմում եմ աշխատավարձային ֆոնդի 16 տոկոսը, բայց 2025 թվականի համար ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ 2025 թվականին պետական ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում։