ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2023թ. հիպոտեկային վարկավորման ծրագրով ֆիզիկական անձանց վերադարձվել է 125 մլն դոլար. ՊԵԿ

2023թ. հիպոտեկային վարկավորման ծրագրով ֆիզիկական անձանց վերադարձվել է 125 մլն դոլար. ՊԵԿ

2023թ. հիպոտեկային վարկավորման ծրագրով ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 52 մլրդ դրամ (մոտ 125 մլն դոլար- խմբ.)։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 11-ին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա համեմատության համար ներկայացրել է 2017թ. տվյալները՝ 4 մլրդ դրամ։ Նրա կանխատեսումներով՝ 2024թ. այդ ցուցանիշը կկազմի մոտ 80 մլրդ դրամ։ «Եթե այս գծով եկամուտներն աճեին, ապա կառավարությունը վաղուց որոշում կկայացներ դադարեցնել ծրագրի իրականացումը»,- նշել է Բադասյանը։

  • Կիսվել: