հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2023-ին նախորդ տարվա համեմատ ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումներ․ ՍԱՏՄ

2023-ին նախորդ տարվա համեմատ ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումներ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ 2023 թվականին, ի տարբերություն 2022 թվականի, ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է։ 

Ըստ այդմ՝ 2022-ին կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ը վերաբացվել են, իսկ 2023-ին կասեցվել է 104 արտադրական գործունեություն, որից 71-ը վերաբացվել են:

  • Կիսվել: