հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2023-ին աղքատության էական նվազում է տեղի ունեցել․ Վահան Քերոբյան

2023-ին աղքատության էական նվազում է տեղի ունեցել․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  անդրադարձավ նաև բնակչության սոցիալական վիճակի ու աղքատության վերաբերյալ հարցերին։

«Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, այլ խոշոր միջագզային կազմակերպություններ ահազանգում էին, որ ՀՀ-ում աղքատությունը կարող է 26․5 տոկոսից աճել միչև  39․6 տոկոս, որովհետև գնաճը բարձր է, մեզ հաջողվեց  նվազագույն աշխատավարձի արագ բարձրացման, թոշակների արագ բարձրացման ու այլ գործիքների ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլ նույնիսկ կրճատվեց։

2023 թվականին, երբ ունենք աշխատավարձների 13 տոկոս աճ, 37․000 նոր բացված աշխատատեղ, բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ, կարող ենք խոսել նրա մասին, որ աղքատությունը 2023 թվականին մեր կարծիքով էապես կրճատվելու է»,- ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: